ՀօԹ ՎԻՐՏՈՒԱԼ ՔՈԼԵՋ › ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ

ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՈՒսուցման
ձևաչափը

Այն ամենն ինչ պետք է իմանալ մինչ դիմելը՝ մոդուլների կառուցվածքը, շաբաթական անելիքները, ավարտական նախագիծը, գնահատման և աջակցության համակարգերը։

ՇԱԲԱԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Շաբաթական անելիքները
յուրաքանչյուր մոդուլի համար

Ծրագիրն ունի հստակ, կանխատեսելի կառուցվածք։ Կարդացեք մանրամասները ստորև` ակնկալվող ծանրաբեռնվածությունը պատկերացնելու համար։

ՄՈԴՈՒԼՆԵՐԻ ՈՒՂԻ

5 մոդուլ -
հիմնարար գիտելիքներ և հմտություններ

Թերթեք մոդուլների նկարագրերը ստորև։

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Այն պահը, երբ տեսությունը
կրթություն է դառնում։

Ավարտական նախագիծն այն փուլն է, որտեղ ամեն ինչ ամփոփվում է։ Փոքր թիմերը լուծում են խնդիրներ, որոնք միավորված են մեկ սցենարով՝ թվային, ֆինանսական, իրավական ու հաղորդակցման բաղադրիչներով և վերջւոմ ներկայացնում են ինտեգրված լուծումը։

Ավարտական նախագիծը ՀօԹ Վիրտուալ Քոլեջի եզրափակիչ ու ամենապահանջկոտ մոդուլն է։ Հենց այստեղ են մասնակիցները դադարում զուտ ուսումնասիրել թեմաներ ու սկսում են իրական խնդիրներ լուծել։

8-հոգանոց թիմերի ամեն անդամ ստանձնում է դերային կերպար՝ և լուծում դրա հետ կապված խնդիրներ, որոնք առնչվում են գրագիտություններից մեկի հետ, ու թիմը միասին մշակում է միասնական լուծում բարդ, փոխկապակցված սցենարի համար։

Սցենարն ընդգրկում է հայ ընտանիք, որը բախվում է բոլոր չորս ոլորտների հետ կապված մարտահրավերների։ Մասնակիցների խնդիրն է առաջարկել լուծումներ և ցույց տալ, թե ինչպես են այդ չորս ոլորտները իրական կյանքում փոխկապակցված։

5-ՇԱԲԱԹՅԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Շ. 1

Մեկնարկ՝ Սցենարի ներկայացում, թիմի կազմավորում, դերերի բաշխում, ակնկալիքների ճշտում։

Շ. 2

Վերլուծություն՝ Թիմային զանգ խնդրիրների քարտեզագրում։ Ո՞րն է թվային, ֆինանսական, իրավական ու հաղորդակցման բաղադրիչը։

Շ. 3

Լուծումներ՝ Ընդհանուր զանգ առանձին խմբային հանդիպումներով։ Լուծումների փաթեթի մշակում։ Հյուր-մենթորները ուղղորդող հետադարձ կապ են տալիս։

Շ. 4

Կատարելագործում՝ Ներկայացման (pitch-ի) կատարելագործում։ Բոլոր լուծումների ինտեգրում մեկ ամբողջական պատմության մեջ։

Շ. 5

Ներկայացումների օր՝ Ամեն թիմ ներկայանում է ժյուրիի առաջ։ Թիմի բոլոր անդամները մասնակցում են ներկայացմանը։

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Մասնակիցներն այս ճանապարհը 
միայնակ չեն անցնում

Ծրագրի կառուցվածքի մեջ նեդրված է աջակցության երեք շերտ՝ որպես հիմնական բաղադրիչ։

ՀօԹ ուղեկից

Ողջ ծրագրի ընթացքում խմբերն ունենում են իրենց ուղեկիցն ով անցել է խիստ ընտրության ու վերապատրաստման փուլ։

Ֆասիլիտացնում է շաբաթական ուղիղ
    միացումով դասերը

✓ Հետևում մասնակիցների
    ներգրավվածությանը, միջամտում, երբ
    որևէ մեկը հետ է մնում

✓ Ապահովում հոգեսոցիալական ու
    գործընկերային փոխօգնություն (peer
    support)

✓ 1 Ուղեկից 15-հոգանոց խմբի համար

Դասընթացավարներ և հյուր-բանախոսներ

Մոդուլները վարում են ոլորտի առաջատար մասնագետները։

Մոդուլի փորձագետները
    ներկայացնում են հիմնական բովանդակությունը

✓ Հյուր-բանախոսները հավելյալ կոնտեքստ են փոխանցում մոդուլների թեմաների շուրջ

✓ Ավարտական նախագծի մենթորներն
    ուղղորդում են ներկայացումների և
    սահիկաշարերի մշակումը

✓ Մասնագետներից բաղկացած ժյուրին
    գնահատում է Ավարտական
    նախագիծը

ԴԱնհատական քոուչինգ

Մենք հետևում ենք մասնակիցների առաջընթացին առաջին իսկ օրվանից՝ չափելի դարձնելով յուրաքանչյուրի ձեռքբերումը։Հմտությունները գնահատվում են ծրագրի մեկնարկից առաջ ու ավարտից հետո։

Հմտությունների ինքնագնահատում՝
    ծրագրի մեկնարկից/ավարտին

✓ Անհատական զարգացման
    նպատակներ ծրագրի սկզբում

✓ Շաբաթական ներգրավվածությանը
    հետևվում է ծրագրի թիմը

✓ Անհատական հետադարձ կապ

ՀօԹ ուղեկից

Ողջ ծրագրի ընթացքում խմբերն ունենում են իրենց ուղեկիցն ով անցել է խիստ ընտրության ու վերապատրաստման փուլ։

Ֆասիլիտացնում է շաբաթական ուղիղ միացումով դասերը

✓ Հետևում մասնակիցների ներգրավվածությանը, միջամտում, երբ որևէ մեկը հետ է մնում

✓ Ապահովում հոգեսոցիալական ու գործընկերային փոխօգնություն (peer support)

✓ 1 Ուղեկից 15-հոգանոց խմբի համար

Դասընթացավարներ և հյուր-բանախոսներ

Մոդուլները վարում են ոլորտի առաջատար մասնագետները։

Մոդուլի փորձագետները ներկայացնում են       հիմնական բովանդակությունը

✓ Հյուր-բանախոսները հավելյալ կոնտեքստ են փոխանցում մոդուլների թեմաների շուրջ

✓ Ավարտական նախագծի մենթորներն ուղղորդում են ներկայացումների և սահիկաշարերի մշակումը

✓ Մասնագետներից բաղկացած ժյուրին գնահատում է Ավարտական նախագիծը

Անհատական քոուչինգ

Մենք հետևում ենք մասնակիցների առաջընթացին առաջին իսկ օրվանից՝ չափելի դարձնելով յուրաքանչյուրի ձեռքբերումը։Հմտությունները գնահատվում են ծրագրի մեկնարկից առաջ ու ավարտից հետո։

Հմտությունների ինքնագնահատում՝ ծրագրի մեկնարկից/ավարտին

✓ Անհատական զարգացման նպատակներ ծրագրի սկզբում

✓ Շաբաթական ներգրավվածությանը հետևվում է ծրագրի թիմը

✓ Անհատական հետադարձ կապ

ՊԱՅՄԱՆՆԵՐ ևՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Ինչ է պահանջվում և որոնք են
մասնակցության կանոնները

Դիմելուց առաջ համոզվեք, որ բավարարում եք ստորև նշված պայմաններին։

Վիրտուալ քոլեջում ուսանելու համար միայն հեռախոսը բավարար չէ։ Google Classroom-ի որոշ բաժինների բովանդակությունը ուսումնասիրելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգչի վեբ բրաուզերով։ Իսկ շաբաթական ուղիղ միացումով դասերին հարկավոր է միանալ աշխատող տեսախցիկով։

Կապը պետք է կայուն լինի գոնե 1-ժամանոց ուղիղ միացումով տեսազանգերիի համար։ Փորձեք օգտվել համայնքային կենտրոններից և գրադարաններից, որտեղ ցանցը առավել կայուն է։

Gmail օգտահաշիվն անհրաժեշտ է Google Meet-ի, ընդհանուր փաստաթղթերի և Google Classroom հարթակ մուտք գործելու համար։

Ինքնուրույն ուսուցում՝ մոտ 3–4 ժ + 1 ժ ուղիղ դաս և առաջադրանք 4 ամսվա ընթացքում։ Այս դասընթացին մասնակցությունը պահանջում է հետևողական աշխատանք։

Ինքնուրույն ուսուցում՝ մոտ 3–4 ժ + 1 ժ ուղիղ դաս և առաջադրանք 4 ամսվա ընթացքում։ Այս դասընթացին մասնակցությունը պահանջում է հետևողական աշխատանք։

 ԱՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ․ ԿԱՐԴԱՑԵ՛Ք ՄԻՆՉ ԴԻՄԵԼԸ

→  Տեսախցիկը միացված պետք է լինի բոլոր ուղիղ դասերի ընթացքում

→  Առանց նախնական ծանուցման բացակայությունը կարող է ազդել գնահատականի և վկայականի տրամադրման վրա

→  Բոլոր դասերը մոնիտորինգի ենթարկվում են ծրագրի թիմի կողմից

→  Ուղիղ միացումով դասերի ու խմբային առաջադրանքների ակտիվ մասնակցությունը գնահատվում է

→  Շարունակական բացակայությունը կարող է հանգեցնելծրագրից  հեռացման

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ

Մոդուլային վկայական × 4

Հանձնիեք ամեն մոդուլի ամփոփիչ թեստը

Ծրագրի ամփոփիչ հավաստագիր

Ավարտեք մոդուլները՝ հանձեք թեստերը· ապահովեք մասնակցությունը ուղիղ միացումով դասերին + Իրականացրեք ավարտական նախագիծը

Անդամակցություն ՀօԹ համայնքին

Բոլոր շրջանավարտները դառնում են աճող համանքի անդամ

Անվանակարգեր ու անձնական էջ

Լավագույն մասնակիցները ճանաչվում hotacademy.org կայքում և ստանում մրցանակներ ըստ անվանակարգերի

Պատրա՞ստ եք։ Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 6-ը։

100% կրթաթոշակ · 4 ամիս · 6 մարզ · 16–50 տարեկան

info@hotacademy.org